Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա

Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում (հոկտեմբերի 5-11-ը) և Եվրոպայի պատանեկան առաջնությանը՝ Հյուսիսային Մակեդոնիայում (հոկտեմբերի 19-25-ը)։

«Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին, քանզի պատասխանատվությամբ ենք վերաբերվում մարզիկների անվտանգությանն ու առողջությանը: Երբ վստահ կլինենք, որ կարող ենք անվտանգ մրցումներ անցկացնել , կվերսկսենք պայքարը ասպարեզներում»,- ասել է կազմակերպության նախագահ նախագահ Նենադ Լալովիչը:

Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին: Հնարավոր է, դեկտեմբերին, Բելգրադում նախատեսված աշխարհի առաջնությունը տեղի չունենա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում