Արթուր Սարկիսովը հեռացել է Ենիսեյից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է Կրասնոյարսկի «Ենիսեյից»: Հայ ֆուտբոլիստն ինքն է հեռանալու ցանկություն հայտնել:
Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին այս ամբողջ տարիների համար, որ միասին անցկացրել ենք: Կարող եմ վստահությամբ ասել, որ Կրասնոյարսկը դարձել է իմ երկրորդ տունը»,- գրել է Սարկիսովը Instagram-ի իր էջում, իսկ երկրպագուները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել ֆուտբոլիստին՝ նրան հաջողություն մաղթելով հետագա կարիերայում:
Նա թիմին էր միացել 2016 թվականից: ՖԱԼ-ի 2017/18 մրցաշրջանի բրոնզե մեդալակիր է,իսկ 2018/19 մրցաշրջանում «Ենիսեյի» հետ հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում:
Ռուսական թիմի կազմում մոտ 100 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում