Vanity Fair հանդեսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին ճանաչել Է «տարվա մարդ»
10/07/2013 13:45
Նմանատիպ
Հանրաճանաչ Vanity Fair հանդեսի թարմ համարը հուլիսի 10-ին լույս Է տեսել՝ շապկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարով: Հրատարակությունը Սուրբ Պետրոսի գահին քահանայապետի գտնվելուց 100 օր անց նրան ճանաչել Է «տարվա մարդ», հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Քահանայապետի առաջին 100 օրերը նոր Պապին դարձրել են աշխարհի այն ղեկավարների առաջատարը, որոնք պատմություն են կերտում»,- ասված Է հանդեսի խմբագրական հոդվածում:
Պապի քարոզները, որոնք մշտապես հազարավոր մարդիկ են հավաքում Սուրբ Պետրոսի հրապարակում, նրա պարզությունն արդեն նվաճել են շատերի սրտերը: Մասնավորապես, հանդեսը մեջբերել Է իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելիի խոսքը. «Ֆրանցիսկոս Պապը մեր հույսի լույսն Է եւ ոգեղենության աղբյուրը բոլոր մարդկանց համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում