Զենիթը հինգերորդ անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08/08/2020 12:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Զենիթը» նվաճեց 2020-ի Ռուսաստանի Սուպերգավաթը՝ հաղթելով «Լոկոմոտիվին» Խաղը կայացավ օգոստոսի 7-ին, Մոսկվայում, VEB Arena մարզադաշտում և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Սերգեյ Սեմակի թիմի:
Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ գլխի հարվածով աչքի ընկավ Ձյուբան: Երկրորդ խաղակեսում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Օզդոևը, իսկ «երկաթուղայինների» կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Չոռլուկան։
«Զենիթը» հինգերորդ անգամ դարձավ Ռուսաստանի սուպերգավաթակիր․ ավելի հաճախ սուպերգավաթակիր է դարձել ԲԿՄԱ-ն՝ 7 անգամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում