Հայտնի են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Եվրոպայի լիգայի 1/8-ի բոլոր խաղերն ավարտված են, հայտնում է sport.ru-ն։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 5-ին «Շախտյորը» 3-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Բացի այդ, «Ինտերը» 2:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 2:1 հաշվով առավելության հասավ «ԼԱՍԿ»-ը «Կոպենհագեն»-ն էլ 3:0 հաշվով հաղթեց «Ստամբուլին»։
Իսկ հունիսի 6-ին «Սևիլիան» 2-0 հաշվով հաղթեց «Ռոմային», «Վուլվերհեմփթոնը» 1-0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին «Բազելը» 1:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին», իսկ «Բայեր Լևերկուզենը» 1:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։
Այսպիսով, Եվորպայի լիգայի քառորդ եզրափակչում կխաղան հետևյալ զույգերը՝ «Շախտյոր» – «Բազել», «Ինտեր»-«Բայեր», «Մանչեսթեր Յունայթեդ»-«Կոպենհագեն», «Սևիլիա»-«Վուլվերհեմփթոն»։
Բոլոր խաղերը կանցկացվեն Գերմանիայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում