Մեսսին քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա

Մեսսին քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գտել է իրեն կորոնավիրուսից ապահովագրելու միջոցը։

Արգենտինացին քնում է հատուկ հակակորանավիրուսային ներքնակի վրա, հայտնում է Mundo Deportivo-ն։

Վստահեցվում է, որ ներքնակի գործվածքի վրա նանոմասնիկներ կան, որոնք 4 ժամվա ընթացքում վերացնում են բոլոր տեսակի վիրուսները։ Կորոնավիրուսից պաշտպանության հավանականությունը 99,84% է գնահատվում։

Այս ներքնակները, կախված մոդելից, ունեն նաև այլ գործառույթներ, օրինակ՝ ոտքերի վիբրոմերսումը։

Նշվում է, որ Մեսսին այնքան գոհ է եղել, որ ամբողջ տան համար նման ներքնակներ է գնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում