Ապահովություն
Նմանատիպ
Յուրաքանչյուրը ձգտում է ապահովության, ինչը մարդու ներքին խաղաղության ու երջանկության հիմասյունն է: Անշուշտ, մարդիկ տարբեր են ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ, և նրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ ապահովության վերաբերյալ իր անհատական պատկերացումը․ սա միանգամայն բնական է:
Սակայն, այդուհանդերձ, մարդու անհատական աշխարհընկալումից և արտաքին աշխարհի կաննոներից զատ՝ գոյություն ունի Աստծո ապահովությունը, որը վեր է ամեն ինչից և հանդիսանում է բացառապես բոլոր մարդկանց հոգևոր կյանքի ամենակարևոր պայմանը, երաշխիքը։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդկային երջանկություն կամ ապահովություն, որ գոյություն ունի առանց Աստծո, արդեն իսկ կեղծ է և չի կարող ունենալ երկարատև կյանք:
Բնականաբար, շատ դեպքերում մարդու և Աստծո միջև գոյություն ունեցող հոգևոր կապն ու ներդաշնակությունը կարող է հաստատվել ոչ միանգամից և ոչ այդքան հեշտությամբ, քանզի սրա համար անհրաժեշտ է հասնել հոգևոր հասունացման, ճանաչել Աստծուն, ինչպես նաև ճանաչել ինքդ քեզ:
Աստված այնքան սիրեց աշխարհն ու մարդկանց, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի իր արյամբ մաքրի մեր մեղքերը: Հետևաբար, այս ամենից հետո, եթե գտնվի մի բան, որի պատճառով անհնար կթվա մարդ- Աստված հոգևոր կապը, ապա դա միմիայն մեր ցանկության ու պայքարի բացակայությունն է:
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում