Չելսին մեծ գումար կտրամադրի նոր տրանսֆերների համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին այս ամառ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար 200 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրվի:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ «արիստոկրատները» արդեն ձեռք են բերել Հակիմ Զիեշի և Տիմո Վերների տրանսֆերները, որոնք ակումբին արժեցել են 86 միլիոն ֆունտ: Լեմպարդը չի պատրաստվում կանգ առնել, և ըստ Daily Mirror-ի, նա պատրաստվում է ևս չորս նորեկ ձեռք բերել:
Անգլիացի մարզչի դիտակետում են Բեն Չիլուելը «Լեսթերից», «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը և «Բայերի» ֆուտբոլիստ Կայ Հավերցը: Միևնույն ժամանակ, «արիստոկրատները» մտադիր են ձեռք բերել նաև նոր դարպասապահ:
Լոնդոնցիների ղեկավարությունը պատրաստ է նման քայլերի դիմել, քանի որ առանց էական ներդրումների հնարավոր չէ մրցակցել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում