Yerevan
17
+17°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց

Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Ամուլսարի հետ կապված հարցերն օրենսդիրի դաշտում չեն: Այս մասին լրագրողներին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե երբ է իշխանությունը հայտնելու իր դիրքորոշումն այդ հարցում:

Մակունցը հավելել է, որ մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել է. «Որքանով ես տեղյակ եմ, մոտեցումներում փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ ընդհանրապես Ամուլսարի հետ կապված լուծումներն օրենսդիրի դաշտում չէ»:

Հայկ Սարգսյանի հետ կապված հարցերի մասով էլ Մակունցը հորդորեց դիմել վերջինիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում