Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց
10/08/2020 17:36

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Ամուլսարի հետ կապված հարցերն օրենսդիրի դաշտում չեն: Այս մասին լրագրողներին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե երբ է իշխանությունը հայտնելու իր դիրքորոշումն այդ հարցում:
Մակունցը հավելել է, որ մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել է. «Որքանով ես տեղյակ եմ, մոտեցումներում փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ ընդհանրապես Ամուլսարի հետ կապված լուծումներն օրենսդիրի դաշտում չէ»:
Հայկ Սարգսյանի հետ կապված հարցերի մասով էլ Մակունցը հորդորեց դիմել վերջինիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում