Փենյանն ԱՄՆ-ից պահանջել Է զորքերը դուրս բերել Հարավային Կորեայից եւ հաշտության պայմանագիր կնքել

ԿԺԴՀ-ի կենտրոնական թերթը եւ Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը՝ «Նոդոն սինմուն»-ը, հուլիսի 10-ին ԱՄՆ-ից պահանջել Է «հրաժարվել Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, ամերիկյան զորքերը դուրս բերել Հարավային Կորեայից եւ զինադադարի համաձայնագրի փոխարեն ստորագրել հաշտության պայմանագիր»:

Այս հրատարակության կարծիքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը, որը մշտապես սպառնալիքներով Է հանդես գալիս ԿԺԴՀ-ի հասցեին, լիակատար պատասխանատվություն Է կրում այն բանի համար, որ «Կորեական թերակղզում միջուկազերծման գործընթաց տեղի չի ունենում»: Թերթը նշում Է, որ դրա հաստատումն են ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունները, «որոնց մասշտաբները, պարբերականությունն ու դրանց մասնակցող զորքերի թվաքանակը մշտապես աճում են»:

Եթե ԱՄՆ-ն իրապես հանդես Է գալիս խաղաղության օգտին, ապա Վաշինգտոնը «պետք Է գործնական քայլեր ձեռնարկի»:

Հունիսին ԿԺԴՀ-ի պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) ԱՄՆ-ին առաջարկել Է բարձր մակարդակով բանակցություններ վարել «ի շահ Կորեական թերակղզում լարվածության թուլացման եւ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում