Ադրբեջանն այնքան միամիտ չի գտնվի Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար.
Նմանատիպ
Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում Ռուսաստանից և Իսրայելից 5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք է գնել: Դրանք պոտենցիալ ուժ են Հայաստանի դեմ, սակայն ռազմածովային և օդային պաշտպանության համար նախատեսված զենքի մեծ մասն էլ նախատեսված են Իրանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Strategy Page-ը: «Չնայած Ադրբեջանի բնակչությունը երեք անգամ գերազանցու մ է Հայաստանի բնակչությանը և այն ավելի շատ փող ունի, սակայն հայերն ավելի լավ զինվորներ են: Ադրբեջանը նպատակ ունի փոխել պարտությունների այս շղթան’ անկախ դրա արժեքից: Սակայն ադրբեջանցիները հիմար չեն և ստիպված են առերեսվել այն փաստի հետ, որ հայերն ավելի լավ մարտիկներ են և որպես դաշնակից ունեն Ռուսաստանին»,- գրում է Strategy Page-ը: Ընդգծելով, որ վերջին շրջանում Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ է ունենում Իրանի հետ’ էլեկտրոնային պորտալը նշում է, որ Իրանի դեմ ունեցած թշնամությունն ու խնդիրը Հայաստանի հետ նպաստեցին, որպեսզի նավթային պաշարներով հարու ստ Ադրբեջանը ավելացնի իր ռազմական բյուջեն’ 3.1 միլարդից հասցնելով 3.7 միլիարդի:
«Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրում արդյունավետ ռազմական ուժեր ունենալու և տնտեսությունը վերականգնելու նպատակով: Ադրբեջանական պարտությունները լավ մարզված և կազմակերպված հայկական ուժերի կողմից մասամբ Ադրբեջանում կաշառակերության և իրենց միջև երկակի խաղեր խաղալու արդյունք էին: Ավելին, հայերն ունեն դարերի պատմություն ունեցող ռազմական ավանդույթներ»,- գրում է Startegy Page-ը’ վերջում հավելելով, որ եթե Հայաստանը պետք է մտածի միայն մեկ թշնամու մասին, ապա Ադրբեջանը փոխարենն ունի երկուսը’ ի դեմս Իրանի և Հայաստանի:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրն օրեր առաջ ռուսական «Ведомости» պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ցամաքային զինատեսակների մատակարարումը: Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի: Ադրբեջանն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական գործունեությամբ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում