Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան

Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԵրեկ Սևանում մի քաղաքացի դիմեց վարչապետին՝ խնդրելով փակել 3-4 հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են վարչապետին, պատճառաբանելով, որ ինքը դրանից ներվայնանում է: Վարչապետը, պատասխանեց, ասելով՝ պուլտը ձեր ձեռքին է, մի նայեք․․․

Ուշադրություն դարձնենք, որ քաղաքացին դիմում է վարչապետին Սևանում, հետևաբար պետք է ենթադրել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ է:

Գեղարքունիքի մարզում հանրային մուլտիպլեքսով հասանելի են հանրապետական սփռման ենթակա հեռուստաընկերությունները՝ Հ1, Շանթ, Արմենիա, Հ2, ԵրկիրՄեդիա, Կենտրոն, Շողակաթ: Հետաքրքիր է վերը նշված հեռուստատեսություններից այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը և փախցրել քունը նրա աչքերից: Հարցս հռետորական է, քանզի հարցը նախապես պատրաստված և պայմանավորված էր: Ենթադրում եմ՝ պատասխանն էլ:

Մնացած հեռուստաընկերությունները հանրապետության տարբեր հատվածներում հասանելի են, համացանցով, կաբելային, արբանյակային և IPTV -ներով:

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում