Եղիշե Չարենց․ Հոգին չի մեռնում
15/08/2020 22:01
Նմանատիպ
Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում –
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,-
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,- Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,-
Մայրամուտային Եզերքը Կապույտ,- լույս եզերքը Քո…