Արարատի հետ հանդիպումը կարող է վտանգել Շիրակի մասնակցությունը ԵԼ-ին. ակումբը դիմել է ՀՖՖ-ին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Sport.times.am: Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ» – «Արարատ» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Գյումրիի ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև «Շիրակ» ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի որ համաձայն ՈւԵՖԱ կանոնակարգերի՝ հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:
Նշվում է նաև, որ «Շիրակի» վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում:
«Շիրակն» առողջություն է մաղթել բոլոր վարակակիրներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում