Չինաստանն աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցնում խոշորագույն կորպորացիաների թվով

Այս տարի Չինաստանի 95 ընկերություններ, ըստ ամերիկյան Fortune հանդեսի Global 500 վարկանիշի, տեղ են զբաղեցրել աշխարհի 500 խոշորագույն կորպորացիաների ցուցակում: Ըստ որում դրանցից 89-ը գտնվում են մայրցամաքային Չինաստանի եւ Հոնկոնգի տարածքում, մնացածը՝ Թայվանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխարհի խոշորագույն կորպորացիաների քանակով ՉԺՀ-ն երկրորդ տարին անընդմեջ գրավում Է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: Միացյալ Նահանգներին Է բաժին ընկնում հուլիսի 9-ին հրապարակված Global 500 ցուցակի 132 ընկերություն, ՉԺՀ-ի ընկերությունների թվում առաջատարը Sinopec նավթաքիմիական կորպորացիան Է, որը վարկանիշում զբաղեցնում Է չորրորդ տեղը: Անցյալ տարի նավթային հսկայի հասույթը կազմել Է 428 միլիարդ դոլար, ինչը նրան թույլ Է տվել մեկ հորիզոնականով վեր բարձրանալ:

Չինաստանի ընկերությունների թվում երկրորդ եւ աշխարհի ընկերությունների թվում հինգերորդ տեղում Է Չինաստանի նավթի-գազի ազգային կորպորացիան (CNPC): Fortune հանդեսի խմբագիրները կանխատեսում են, որ 2014 թվականին վարկանիշում Չինաստանի ընկերությունների թիվը կավելանա մինչեւ 110, իսկ 2015 թվականին Ընդերկնյան, հնարավոր Է, այս ցուցանիշով հետ մղի ԱՄՆ-ին եւ զբաղեցնի առաջին տեղը:

Ներկայիս վարկանիշը նախկինի պես գլխավորում Է Royal Dutch Shell բրիտանա-հոլանդական կոնցեռնը, որին հաջորդում Է Միացյալ Նահանգների Wal-Mart մանրածախ առեւտրի ցանցը: Առաջատարների եռյակը եզրափակում Է ԱՄՆ-ի նավթային հսկան՝ Exon Mobil-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում