Բանաստեղծ Բորիս Պաստեռնակը ինքնասպանություն է գործել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Մոսկվայում ինքնասպանություն է գործել սովետական սցենարիստ և բանաստեղծ Բորիս Պաստեռնակը, որը Նոբելյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ և գրող Բորիս Պաստեռնակի ազգականն է, գրում է «Լենտա.ռու»-ն։
Պաստեռնակը 84 տարեկան էր: Նրա դին հայտնաբերվել են առավոտյան՝ Ռուսաստանի դաշնային հետազոտական և կլինիկական կենտրոնի տարածքում, որտեղ նա բուժում էր ստանում: Նշվում է, որ Պաստեռնակի սենյակը գտնվում էր ութերորդ հարկում: Նրա մահվան մանրամասները չեն հստակեցվել:
Նշվում է, որ Պաստեռնակը, սովետական հեռուստատեսությունում աշխատելիս, ներկայանում էր որպես Բորիս Պուրգալին: Նա համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Պրեսնյակովը և Անատոլի Կալվարսկին: Նրա ամենահայտնի «Սամովար» երգը կատարել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը:
Պաստեռնակը նաև «Կախարդական լապտեր» ֆիլմի սցենարիստն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում