PKK ղեկավար կազմում փոփոխություններ են եղել
Նմանատիպ
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային թև համարվող Քրդստանի համայնքների միության (KCK) ղեկավար կազմը փոխվել է: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Քրդական համայնքների միության ղեկավարի պաշտոնում որպես համանախագահներ են ընտրվել Ջեմիլ Բայըքը և Բեսե Հոզաթը’ այս պաշտոնում փոխարինելող PKK փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանին:
Քրդստանի ժողովուրդների կոնգրեսի նիստին ներկա են եղել կազմակերպության 162 ներկայացուցիչներ: Մուրադ Քարայըալնը նշանակվել է որպես կազմակերպության ռազմական թևի առաջնորդ:
Քրդական աշխատավորական կուսակցությունը հիմնվել է 1978 թվականին: Հիմնադրումից ի վեր նրա ղեկավարն է Աբդուլլա Օջալանը, ով ձերբակալվել է 1999 թվականին և ցմահ ազատազրկումը կրում է Իմրալը կղզու բանտում: PKK առաջին ռազմական գործողությունը Թուրքիայի դեմ տեղի է ունեցել 1984 թվականին:
2013 թվականի մարտից Օջալանի ուղարկած կոչով սկսվեց թուրք-քրդական հաշտեցման գործընթացը: Մայիսի 8-ին քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը’ հրաժարվելով թողնել զենքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում