Ազատամարտիկները չնայած ունեցած խնդիրներին բանակի կողքին են
Նմանատիպ
Ազատամարտիկները կանգնած են բանակի կողքին, և յուրաքանչյուրն ինչով կարողանա, կօգնի բանակին: Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ նշեցին մի քանի ազատամարտիկներ: Պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանն Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ ասաց, որ այդ հոխորտանքները նորություն չեն, և մեր բանակի ղեկավարությունը հստակ գիտակցում է իրավիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկում: «Պրոֆեսիո նալ բանակ պետք է ունենանք, որպեսզի ցանկացած ագրեսիայի դեմն առնենք»,- հավելեց Գևորգ Տեր-Գևորգյանը: Ազատամարտիկ Կարեն Մելիքսեթյանն էլ նշեց, որ իրենք թույլ չենք տա, որ հայկական բանակը անհանգստություն կրի:
Ազատամարտիկների հիմնական դժգոհությունը իրենց սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին են վերաբերում. նրանք դիմել են ՀՀ կառավարությանը մի շարք խնդիրների լուծման ակնկալիքով: Այժն նրանք սպասում են վարչապետի պատասխանին: Նրանք համոզված են, որ եթե իրենց կողմից առաջ քաշված խնդիրները լուծվեն, երկրի բարոյահոգեբանական ոգին կվերականգնվի, ինչն էլ կնպաստի բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի ամրապնդմանը:
Ազատամարտիկները առաջնահերթ նշում են իրենց հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը, ինչպես նաև մի շարք արտոնությունների տրամադրումը:
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ՝ մի քանի ազատամարտիկներ մայիսի 11-ից Ազատության հրապարակում նստացույց էին սկսել՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների սոցիալական երաշխիքները եւ նրանց հատկացվող կենսաթոշակները: Սկզբում նրանց ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոստանալով նրանց խնդիրները ներկայացնել կառավարությանը: Սակայն դրանից հետո էլ ազատամարտիկները շարունակեցին արտահայտել իրենց դժգոհությունը՝ հո ւնիսի 7-ին բողոքի ակցիա անցկացնելով կառավարության շենքի դիմաց: Հունիսի 8-ին նրանց ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոստանալով մեկ ամսից կրկին հանդիպում կազմակերպել եւ տեղեկացնել իրենց որոշման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում