Բաքվի փողոցներում հեղափոխություն իրականացնելու կոչեր են հայտնվել

Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են երկրում հեղափոխություն իրականացնելու կոչերով պաստառներ,այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Բաքվի «Գյանջլիկ» մետրոյի կայարանում փակցվել են պաստառներ, որոնց վրա եղել են հետևյալ գրությունները. «Դու իշխանության աղբյուրն ես», «Բողոքիր իշխանությունների դեմ», «Փոխիր իշխանություններին», «Մի վախեցիր իշխանություններից»:

2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում տեղի կունենան նախագահի ընտրություններ: Ադրբեջանի օրենսգրքում համապատասխան փոփոխություններ իրականացնելուց հետո երրորդ անգամ անըդնմեջ որպես նախագահի թեկնածու է առաջադրվել գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ընդդիմության միասնական թեկնածուն ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում