Աշոտ Ավդալյան. Եվ ով էր հանում գիշերն իր ներսից

Աշոտ Ավդալյան. Եվ ով էր հանում գիշերն իր ներսից

Եվ ո՞վ էր հանում գիշերն իր ներսից,
թաքցնում լույսի, ստվերների տակ,
և թանձր օրը
ո՞վ էր լվանում հիշողության մեջ:
Հոգին ծաղկում էր,
և շուրջը միայն զարդանկարն էր խմբերգի նման,
և շուրջը միայն կանանց մեղեդին
ծլարձակում էր – շնորհը բացում:
Եվ շուրջը միայն հրավառության
օրը իր զարդն էր հայցում դրկիցից
ու տանում էր ետ –
դեպի սկիզբը ու տեսանելին:
Օ, ցանկալի էր
այդ պահին նայել աստղերին, հետո
մարմինը լվալ,
օ, ցանկալի էր
այդ պահին լսել
խմբերգի ձայնը,
նայել հեռացող կանանց ետևից,
օ, ցանկալի էր քրտնած երեսը
խավարով սրբել
ու դուռը բանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում