Գեներալ Մանվել Գրիգորյանը պատրաստվում է ծննդյան տարեդարձին
Կարդացեք նաև
«ՉԻ» տեղեկություններով՝ թեև գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է, սակայն արդեն սկսվել են ԵԿՄ վարչության նախագահի ծննդյան արարողակարգին նվիրված նախապատրաստական միջոցառումները։ Երեկ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի բազմամարդ բակը շքեղ ավտոմեքենաների շուկա էր հիշեցնում։ Պատանի երկրապահները՝ զինվորական հագուստներով փորձում էին ծննդյան տոնակատարությանը մասնակցելու իրենց համարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալը սովորություն ունի իր ծնունդը նշել երկու «արարով»։ Մեկը շարքային զինակից ընկերների հետ, մյուսը՝ «շեֆերի»։
Ավելացնենք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով, գեներալը շատ է կարևորում իր հիմնսւդրած համալսարանը, քանի որ ինքը երազել է, որպեսզի իր շրջապատի մարդիկ՝ անգամ սովորելու տարիքը վաղուց անցածները, որոնք երիտասարդ տարիներին այնքան էլ սեր չեն ունեցել ուսման հետ, առանց բարձրագույն կրթության չմնան։ Ի դեպ՝ Գրիգորյանն անընդհատ հորդորում է իր բուհի շրջանավարտ ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին ևս բերեն այդ բուհ։ Սեփական բուհը ավարտել է նաև ինքը՝ գեներալը։ Նրանից օրինակ են վերցրել նաև էջմիածնի նախկին քաղաքապետ Գգիկ Ավագյանը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը՝ Կարտոլը, և այլոք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում