Հանքի շահագործման դեմ բողոքողները Կառավարության մոտ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20/08/2020 16:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Տեղի է ունենում ավտոերթ՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի։ Ավտոերթը մեկնարկել է Ջերմուկի տաքսիների կանգառից, վերջնակետը Երևանում է։ Այստեղ նրանց են միանալու Ամուլսարի ճակատագրով անհանգստացած շատ քաղաքացիներ։ Երևանում սպասվում է նաև քայլերթ։
Ամուլսարի համար պայքարող քաղաքացիները պահանջում են Կառավարությունից հրաժարվել հանքի շահագործման ծրագրից։
Նրանք հիշատակում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացել էր, որ «Էլարդ» ընկերության մոնիթորինգի արդյունքները հիմք են հանդիսանալու որոշման կայացման համար։ Ասում են՝ ժամանակն է խոստումները կատարելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում