Մեսսին ընդհատել է արձակուրդը Կումանին հանդիպելու համար
20/08/2020 19:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընդհատել է արձակուրդը, որպեսզի զրույց ունենա թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած Կումանի նշանակմանը՝ Մեսսին առաջվա պես վստահ չէ կատալոնական ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը ցանկացել է զրույց ունենալ հոլանդացի մասնագետի հետ ու դրանից հետո վերջնական որոշում կայացնել։
Հաղորդվում էր, որ 33-ամյա Մեսսին դիտարկում է «Բարսելոնայից» հեռանալու հնարավորությունը, քանի որ դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարությունից։ Խաղացողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում