Արցախի փողոցում կիսամերկ կին էր վազվզում
11/07/2013 09:07
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Արցախի փողոցում հուլիսի 9-ի գիշերը՝ ժամը 05:00-ի սահմաններում, մի կին կիսամերկ վազվզել է այս ու այն կողմ։
«Ականատեսները պատմեցին, որ նա չի կողմնորոշվել, թե որ կողմ գնա ու վազելիս ահաբեկված անընդհատ շրջվել, հետ է նայել։ Նշված փողոցի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե չի բացառվում, որ տիկինը փախել է իր ընկերոջից։ Ըստ նրա՝ կարծես թե տիկնոջը ծեծել է նրա ընկերը, ինչի պատճառով էլ նա նման իրավիճակում է հայտնվել։ Հարևաններից արված հարցուփորձից այդպես էլ չպարզվեց, թե այժմ որտեղ է կիսամերկ տիկինը և ինչ վիճակում»,–գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում