Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության գործում

«Գյումրու նախկին քաղաքապևո Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել էր, թե Վ. Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն է սպանել իր քրոջ փեսացուին։ Ըստ մոր՝ անգամ քաղաքապետն ու որդին այդ թեմայով վիճաբանել են, քանի որ Ս. Ղուկասյանը չի ցանկացել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Վ. Ղուկասյանը, մեկնաբանելով ամբաստանյալի մոր հայտարարությունը, ասաց. «Այդտեղ ի՞նչ դիտավորության հարց կա, եթե մեկին չենք ուզում, չենք տալիս մեր աղջկան, եթե տանք՝ կտանք, ո՞վ է մեզ ստիպում։ Եվ հետո, աղջիկը պետք է ուզի, հայրն էլ՝ կարծիք հայտնի։ Նման է հեքիաթային դրամատիկական ներկայացման և այդ անբարո ընտանիքին այս քաղաքը ճանաչում է։ Ինքը պետք է պատասխան տա այդ խոսքերի համար, և մենք դեռ պատիվ ենք պահանջելու»»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում