Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել

Երեկ երեկոյան «Ժամանակ»-ը տեղեկացել է, որ Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել’ քաղաքապետի կողմից Լևիկ Մարյանին ծեծի ենթարկելու փաստով:

Սպիտակի բնակիչ 71 ամյա Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ հուլիսի 9-ին Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն: Ըստ այդմ՝ հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քր. Օրենսգրքի 118 հոդվածով:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի ազգականն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում