BTS-ի նոր ու գունեղ տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան 48 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Հարավկորեական BTS խմբի Dynamite անգլալեզու երգի նոր տեսահոլովակը YouTube-ում մի քանի ժամում ավելի քան 48 միլիոն դիտում և ավելի քան 5,5 միլիոն հավանում է ստացել։
Գունեղ տեսահոլովակում կատարողներն առանձին-առանձին իրենց պարային ունակություններն են ցուցադրում ննջարանում, ճաշարանում, երաժշտական խանութում, ապա միավորվում են՝ ներկայացնելով ընդհանուր պարային համար։
Forbes-ը նշում է, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքը հիշեցնում է այնպիսի հաջող ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբերլեյքի Can’t Stop The Feeling-ը (2016 թվական) և Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):
Այս սինգլի թողարկման մասին խումբը հայտարարել էր դեռևս հուլիսի վերջին: Մասնակիցները հայտնել էին, որ այն կընդգրկվի իրենց նոր ալբոմում, որը կթողարկվի այս տարվա վերջին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում