Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Sport.times.am: Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվում է օնլայն, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի հավաքականը:
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ:
Հայ շախմատիստներից հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց։
Հիշեցնենք, որ այս տարի փոխվել է մրցաշարի անցկացման ձևաչափը, մասնակից հավաքականների քանակը: Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ: Օլիմպիադայի հաղթողի կոչման համար կպայքարի 40 հավաքական:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Ալժիրը, Եգիպոսը, Մարոկկոն, Խորվաթիան, Անգլիան, Թուրքիան և Ռումինիան: Առաջին տուրում մեր թիմի մրցակիցը Ռումինիան է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում