Տիագո Սիլվան մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

Տիագո Սիլվան մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Բրազիլացի հայտնի պաշտպան Տիագո Սիլվան կարող է տեղափոխվել «Չելսի», տեղեկացնում է The Guardian-ը:

Նշվում է, որ կողմերը մոտ է պայմանագիր ստորագրելուն: 35-ամյա պաշտպանը, ով հեռացել է ՊՍԺ-ից, ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի լոնդոնյան ակումբ:

Թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն անձամբ է հետաքրքրված բրազիլացու ձեռք բերմամբ:

Հիշեցնենք, որ Սիլվային իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև՝ «Ֆիորենտինան» և «Էվերտոնը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում