Սևիլյան՝ Եվրոպա լիգայի հաղթող
22/08/2020 13:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Քյոլնում կայացած եզրափակչում իսպանական թիմը 3:2 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»: 5-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն 11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: 12-րդ րոպեին Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը, իսկ 20 րոպե անց հոլանդացին նաև երկրորդ գոլը խփեց՝ առաջ մղելով իր թիմին: Մինչև ընդմիջման գնալը Դիեգո Գոդինը խփեց պատասխան գոլը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասն այնքան էլ հարուստ չէր վտանգավոր պահերով: 74-րդ րոպեին Դիեգո Կարլոսը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, ինչն էլ «Սևիլյային» պարգևեց Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի հաղթողի կոչումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում