Գիտնականները ստեղծել են Պալմիրայի առավել ճշգրիտ 3D մոդելը

Գիտնականները ստեղծել են Պալմիրայի առավել ճշգրիտ 3D մոդելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Ռուս գիտնականները ստեղծել են հնագույն Պալմիրայի ամենաճիշտ 3D մոդելը։ «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդմամբ, այն ստեղծել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության պետերբուրգյան ինստիտուտ մասնագետները։

Աշխատանքը փոխանցվել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչությանը՝ օգնելու վերականգնել հին քաղաքը: Նշվում է, որ նախագծի վրա աշխատանքները սկսվել են 2016 թ.-ից։
Ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիյն ասել է, որ մոդելը շատ ճշգրիտ է, տասնակ անգամ ավելի ճիշտ, քան արբայնակային լուսանկարները։ Ըստ նրա, 3D մոդել ստեղծում են ողջ աշխարհում, որպեսզի հնարավոր լինի քննարկել՝ ինչը կարելի է հետ վերադարձնել իր տեղը, ինչը ոչ։

kulturomania.ru կայքը գրում է, որ ներկայումս բոլորը կարող են ծանոթանալ 3-D մոդելի հետ: Այն հասանելի և անվճար է ինտերնետում: Օգտատետերը կարող են առցանց զբոսնել հին քաղաքով, որտեղ կարող են տեսնել պատերազմի հետևանքով քանդված ճարտարապետության գլուխգործոցները:

Հիշեցնենք, որ 2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: 2016-ի մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել էին քաղաքը «Իսլամական պետություն»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում