Ախալքալաքում բողոքի ցույց կկազմակերպվի
Նմանատիպ
Սամցխե Ջավախքում «Վրացական երազանք»-ի ակտիվիստները դժգոհ են իշխանությունների գործողություններից եւ այդ կապակցությամբ մտադիր են բողոքի ակցիա անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Գրուզիա Online»-ին հայտնել Է Ախալքալաքի մի աղբյուր:
Նրա խոսքով՝ հուլիսի 13-ին ժամը 11:00-ին Ախալքալաքի շրջանի մունիցիպալ ժողովի շենքի մոտ ծրագրվում Է բողոքի ակցիա կազմակերպել արդարության վերականգնման պահանջով:
Ախալքալաքի բնակիչները դժգոհ են այն բանից, որ իրենցից շատերը դեռեւս չեն ստացել գյուղատնտեսական վաուչերները: Նրանք նաեւ դժգոհություն են հայտնում ջրի հաշվիչների տեղադրումն սկսելու եւ պարեկային ոստիկանության գործելակերպի կապակցությամբ, որը, իրենց խոսքով, «աջ ու ձախ տուգանում Է բնակչությանը»:
Ինչպես հայտնել Է աղբյուրը, տեղական հեռուստատեսությամբ ելույթ են ունեցել տեղի ակտիվիստներ Մելիք Ռայիսյանը եւ Նորիկ Կարապետյանը, որոնք հորդորել են բնակչությանը դուրս գալ հանրահավաքի: Ռայիսյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունները հարցերը լուծում են ահաբեկման միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում