Գազատարի պայթյունի հետևանքով Սիրիան առանց էլեկտրականության է մնացել (լուսանկարներ, տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Դամասկոսի շրջանում գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի պետական հեռուստատեսությանը հղումով:
«Դամասկոսի նահանգում Ալ-Դումեյրի և Ադրայի շրջանների միջև ընկած Արաբական գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել»,– նշել է երկրի էլեկտրաէներգիայի նախարար Զուհեյր Հարբութլին։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Ղանեմը հայտարարել է, որ երկրի հարավային շրջանները մատակարարող գազատարի պայթյունը «հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի»։
Նախարարն ընդգծել է, որ պայթյունի հետևանքով շարքից դուրս է եկել երեք կայան, և հավելել, որ մասնագետներն աշխատում են առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
«Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել են Դամասկոսի կենտրոնում, իսկ մնացած շրջաններում աստիճանաբար կվերականգնվի»,- հայտարարել է Ղանեմը և ընդգծել, որ տեխնիկական անձնակազմը պայթյունից հետո առաջին իսկ պահերից վերականգնման աշխատանքներ է իրականացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում