Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հանրությանը կցուցադրվի թագավորական ընտանիքի հավաքածուն, այդ թվում՝ թագուհու սիրած նկարը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am։ Բրիտանական թագավորական ընտանիքի նկարների մասնավոր հավաքածուն վերջին 200 տարում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը:
Այս մասին հայտնում է The Art Newspaper պարբերականը, որի տվյալներով՝ դա պայմանավորված է Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցող հիմնանորոգմամբ և նկարները ժամանակավորապես տեղափոխելու անհրաժեշտությամբ:
Արդյունքում հավաքածուի մաս կազմող 65 կտավ դեկտեմբերի 4-ից մինչև 2022-ի հունվար կներկայացվեն Թագավորական պատկերասրահում:
Ռեմբրանտի գործերից մեկը՝ «Նավաշինարարն ու նրա կինը» (1663), փորձագետներն անվանում են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու սիրած նկարը:
Հավաքածուն, ընդհանուր առմամբ, ներառում է շուրջ 7000 գեղանկար, 500 000 փորագրություն և շուրջ 30 հազար նկար և ջրանկար: Փորձագետների խոսքով՝ հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 13 մլրդ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում