Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպա Լիգայի հանդիպում

Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպա Լիգայի հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Օգոստոսի 27-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:

Հովհաննիսյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։

Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում