Լիբանանը քաղաքական կամք է դրսևորում սադրանքներին չտրվելու համար. Շահան Քանդահարյան
Նմանատիպ
Բեյրութի հարավային շրջանում հուլիսի 9-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ կազմակերպություն կամ կողմ չի ստանձնել, բայց կա տեսակետ, որ պատահարը ներլիբանանյան կամ ներիսլամական դավադրություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Պատահարը հատկապես ամբողջ տարածաշրջանում շիա-սուննի լարվածության ֆոնի վրա է: Կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն սիրիական պատերազմն օգտագործել իրավիճակն էլ ավելի լարելու համար, բայց միաժամանակ կա նաեւ քաղաքական կամք’ չներքաշվելու հրահրող գործողություններում»,-նկատեց Քանդահարյանը:
Նա նաև ընդգծեց, որ Լիբանանում միջադեպերն ու բախումները համալիբանանյան ընդգրկում չեն ստանում: «Հատկապես արտաքին ուժեր պարանաձգության խաղ են խաղում’ մեկ ձգում մեկ թուլացնում. պարզ է, որ ներլիբանանյան մեծ տարողունակությամբ պատերազմի որոշում չի կայացել»,-շեշտեց Քանդահարյանը։
Հուլիսի 9-ին Բեյրութի հարավային շրջանում իրականացված պայթյունից տուժածների թիվը հասել Է 38-ի: Տեղական իրավապահ մարմինների անանուն աղբյուրը ենթադրել Է, որ պայթյունի հետեւում կանգնած են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ծայրահեղականները, որոնք Սիրիայում կռվում են խռովարարների կողմում:
Լիբանանում տեղի ունեցող բախումների հետեւանքով հայկական համայնքը չի տուժել: Այնտեղ հունիսի 23-ի հետմիջորեին Հարավային Լիբանանի Սայդա քաղաքում ստեղծվել էր պատերազմական իրավիճակ, երբ իսլամական խմբավորումներից տարրեր հարձակվել էին լիբանանյան բանակի վրա. բանակը տվել էր զոհեր եւ վիրավորներ: Զինված իսլամիստները հունիսի 24-ից տների տանիքներից դիպուկահար կրակ էին բացում Սայդայի՝ Լիբանանի հարավային մայրաքաղաքի փողոցների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում