Նախասեպտեմբերյան եռուզեռ չկա, ապրանքները վաճառում են գրեթե ինքնարժեքով, բայց գնող չկա (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ուսումնական տարվա սկզբին 20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն նախորդ տարիների համեմատ՝ այս տարի տոնավաճառներում նախասեպտեմբերյան եռուզեռ չկա։ Վաճառողների խոսքով՝ ապրանքները վաճառում են գրեթե ինքնարժեքով, բայց գնող չկա. կամ ի վիճակի չեն, կամ էլ դեռ չեն շտապում։
Համաձայն առևտրականների՝ նախորդ տարիներին, դպրոցական ապրանքները շատ ավելի թանկ են եղել, բայց առևտուրը ավելի աշխույժ է եղել, քան այս տարի, որն էլ ինչպես նրանցից շատերն են պնդում, պայմանավորված է կորոնովիրուսային համավարակի ճգնաժամով։
Թեև անհրաժեշտ պարագաների գնիջեցումներ է նկատվում՝ երեխաներին դպրոց ճանապարհող ծնողների համար դա բավարար չէ, վերջիներս դեռևս չգիտեն, թե ինչպես են կատարելու դպրոցի համար անհրաժեշտ գնումները, ասում են՝ հիմա ոչինչ հեշտ չէ, պետք է գնան որոշակի զոհողությունների, որպեսզի կարողանան երեխաներին ապահեվել թե՛ հագուստով և թե՛ գրենական պիտույքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում