Բուքերյան մրցանակակիրը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Նիդերլանդանցի 29-ամյա գրող Մարիկա Լուկաս Ռեյնեվելդը դարձել է Բուքերյան միջազգային մրցանակաբաշխության ամենաերիտասարդ մրցանակակիրը։ Նա մրցանակը ստացել է «Երեկոյի անհարմարությունը» (The Discomfort of Evening) վեպի համար։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է մրցույթի ժյուրիի նախագահ, բրիտանացի գրող, խմբագիր և քննադատա Թեդ Հոջկինսոնը։
Մրցանակաբաշխությունը կայացել է առցանց՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով։ Կարճ ցուցակում վեց հեղինակ է եղել Արգենտինայից, Իրանից, Մեքսիկայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Ճապոնիայից։ Մրցանակը 50 հազար եվրո է, որը բաժանվելու է գրողի և թարգմանչի միջև:
Ռեյնեվելդի գիրքը պատմում է նիդերլանդացի մի աղջկա մասին, որի ընտանիքում դժբախտություն է՝ գլխավոր հերոսուհու եղբոր անհետացման պատճառով։ Բրիտանական The Guardian թերթը ստեղծագործությունն անվանել է «ընտանիքի անվախ ուսումնասիրություն» և նշել է «մանկական պարզ և ոչ դրամատիկ նկարագրության ձևը»:
2016 թվականից Բուքերյան միջազգային մրցանակը հանձնվում են ամեն տարի։ Մրցանակակիր կարող է դառնալ ցանկացած գրքի հեղինակ, որը թարգմանվել է անգլերեն և հրապարակվել Բրիտանիայում կամ Իռլանդիայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում