Մեսսին կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա և դառնալ տարվա լավագույն խաղացող. Ռունի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին բարձր է գնահատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տեղափոխությունը Պրեմիեր լիգա: Երեքշաբթի օրը համաշխարհային լրատվամիջոցները գրում էին, որ Մեսսին տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ ներկայիս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքելու ցանկության մասին:
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Եթե նա շարունակի իր կարիերան Պրեմիեր լիգայում, ապա, կարծում եմ, միայն «Մանչեսթեր Սիթիում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես Մեսսիին կտանեի «Յունայթեդ»: Նա այն եզակի խաղացողներից է, ում պարզապես նայում ես ու հիանում:
Մեսսին MLS-ում: Նա նույնիսկ չպետք է հաշվի առնի այդ տարբերակը, քանի որ նա շատ լավն է դրա համար: Նա կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա և դառնալ տարվա լավագույն խաղացող: Միլիոն տոկոս, կարծում եմ, այդպես է:
Եթե նա շրջապատված լինի այնպիսի խաղացողներով, ինչպիսիք են Քևին Դե Բրույնեն, Բրունո Ֆերնանդեշը, ապա նա կհաղթի «Ոսկե գնդակը» 7-րդ անգամ, որն ինքնին անհավատալի է», – մեջբերում է Ռունիին talkSport-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում