Սաակաշվիլին իր «վերջին լավությունը» կանի վրացիներին
Նմանատիպ
Անձինք, ովքեր Վրաստանի քաղաքացիությունից զրկվել են այլ պետության քաղաքացիություն ստանալու պատճառով, կարող են այն վերադարձնել դյուրացված գործընթացի միջոցով: Այդ մասին հայտարարել Է վրացական պետության ղեկավարի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն հուլիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ըստ Մանջղալաձեի տվյալների, Վրաստանի նախագահի վարչակազմն արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալությունից տեղեկատվություն Է ստացել առ այն, որ Վրաստանի ավելի քան 10 հազար քաղաքացիներ ստացել են այլ երկրի քաղաքացիություն՝ այդ մասին չծանուցելով համապատասխան մարմիններին: Դա հիմք Է դարձել նրանց քաղաքացիությունից զրկելու համար:
«Այդ քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալու համար դիմել նախագահին, արդարադատության նախարարության համապատասխան մարմիններին՝ Արդարադատության տուն եւ պետական ծառայությունների զարգացման գործակալություն կամ Վրաստանի հյուպատոսարան»,-ասել Է Մանջղալաձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում