Նպատակ է դրվել վարկաբեկելու կատարված մեծ աշխատանքը և պախարակելու մտավորականի անունը. Աղցքի պեղումների ղեկավար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Աղցքի հայոց արքաների դամբարանային հուշարձանախմբի պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորագրությունը՝ «Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում»։
Հակոբ Սիմոնյանը նախ նշում է, որ արշավախումբը պեղումները կատարել է բացառիկ խնամքով, մեծ նվիրումով: 2-3 մ հզորությամբ մշակութային շերտերում կատարվել են բացառիկ հայտնագործություններ, որոնք էական ներդրումներ են հայ պատմության, մշակույթի և արվեստի բնագավառներում:
«Սենսացիա, պատկերացնում եք հայ գիտնականները միլիոնավոր գումարներ են շորթել:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ առաջ քաշած մեղադրանքները շինծու են և կեղծ: Հայտարարություններում չեն պահպանվել նույնիսկ անմեղության կանխավարկածի տարրական կանոնները՝ առանց քննչական մարմինների և դատարանի եզրակացության հնչում են անբեկանելի մեղադրանքներ:
Որոշակի է, որ նպատակ է դրվել վարկաբեկելու կատարված մեծ աշխատանքը և պախարակելու ազգային նկարագիր ունեցող մտավորականի անունը: Հաջորդիվ կետ առ կետ Ձեզ կներկայացնեմ մեղադրանքների սնանկույթնունը: Սակայն ցեխն արդեն շպրտել են և եթե այն նույնիսկ չկպչի, ապա կթողների իր սև հետքը: Հետաքրքիր է, ու՞մ է դա ձեռնտու, ո՞վ է կանգնած այս պատվերի ետևում»,- գրել է Հակոբ Սիմոնյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում