Զինդատախազությունը Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը թողել է առանց քննության
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը թողել է առանց քննության: Ինչպես տեղեկցնում է ՀՀ զինվորական դատախազությունից, բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հդվածով, քննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին, այնինչ’ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը դիմողը պետք է բողոքարկի դատարան’ դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքումա: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:
Սույն թվականի հունիսի 20-ին պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը դիմում էր ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ղազարյանին’ խնդրելով իրեն ճանաչել տուժող: Դիմումում նա ցանկություն է հայտնել, որ իր ներկայացուցիչը լինի Հայկ Ալումյանը: Սակայն դիմումի քննարկումը հետաձգվում է, որի մասին ծանուցվում է դիմողը:
Հուլիսի 10-ին Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը խնդրանքով դիմում է ՀՀ զինվորական դատախազություն’ վերացնել ՀԿԳ քննիչի’ հունիսի 24-ին չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում