Վարազդատ Լալայանը՝ ոսկե մեդալակիր, Սամվել Գասպարյանը 3-րդն է
31/08/2020 15:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Ավարտվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած առաջին առցանց մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) պոկել է 170 , իսկ հրել 211 կգ ծանրաձողը: Երկամարտի 381 կգ արդյունքով Գասպարյանը գրավել է 3-րդ տեղը:
109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը նվաճել է ոսկե մեդալ: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ ծանրաձող, իսկ հրումում՝ 230 կգ: Լալայանը հաղթող է դարձել երկամարտում 425 կգ արդյունքով:
Մինչեւ 89 կգ քաշային կարգի պակում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը հաջող է կատարել երկու մոտեցում բարձրացնելով 165 կգ, իսկ հրումում ցույց է տվել 190 կգ արդյունք և երկամարտում գրավել է 4-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում