Վահագն Մուղնեցյան. Եվ կամ, և չկամ
31/08/2020 21:10
Նմանատիպ
Ինձ մի մոռանա, ինձ մի մոռանա …
Գիշերը ինչպես մի սև քահանա
Թիկնոցն է փռել իմ մերկ ուսերին,
Հոգիս ընկել է ինձնից շատ առաջ, –
Հիմա, հենց հիմա նա կանէանա:
Իմ մտքի ոտքը գամված է հողին, –
Ահա, տեսնում եմ հոգի տվողին,
Ափի մեջ պահած ձեռքը իմ հոգու՝
Սմքած ու դալուկ, գունատ ու դեղին:
Իմ մտքի հույսը կախված է օդում
Եվ տենչում է քեզ այս պահին անգամ,
Բայց քո աշխարհում, – դժնի ու դժկամ –
Ես կամ և չկամ, և կամ, և չկամ:
Ինձ մի մոռանա, ինձ մի մոռանա …
Ահա, ճախրում է մեռած հոգուս դին՝
Հին հոգեկանչի թևերի վրա.
Նա իսպառ պիտի ինձնից հեռանա –
Ինձ մի մոռանա, ինձ մի մոռանա:
07.10.1981թ.
Նուբարաշեն