«Պռոշյան կոնյակի գործարան»-ի Արմավիրի մասնաճյուղում հրդեհից մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեացնում է, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:
14։54
Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանն ասաց, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորների մասով Արմեն Գասպարյանը նշեց, որ տեղափոխվել են Երևան, միջին այրածքներ ունեն:
«Գործարանն այս պահին չի աշխատում, հոսանքազրկել ենք: Մեծ չափով մթերում էր գնում, հիմա ամեն ինչը կանգնած է, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ»,– ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում