Ռուբեն Սևակ. Գիշերն իջավ

Ռուբեն Սևակ. Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
– Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
– Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
– Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
– Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում