1991թ. սեպտեմբերի 2-ին, երբ Արցախը հռչակում էր իր անկախությունը, մեր ընտանիքում մեծ տոն էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

1991թ. սեպտեմբերի 2-ին, երբ Արցախը հռչակում էր իր անկախությունը, մեր ընտանիքում մեծ տոն էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook1991թ. սեպտեմբերի 2-ին, երբ Արցախը հռչակում էր իր անկախությունը, մեր ընտանիքում մեծ տոն էր։ Այդ օրը եղբայրս առաջին անգամ դպրոց գնաց, իսկ հայրս՝ հասցրեց Շահումյանից Ստեփանակերտ բերել Շահումյանի շրջանի ժողպատգամավորներին, որոնք ԼՂԻՄ իրենց գործընկերների հետ միասին համատեղ նիստում Շահումյանը նույնպես հռչակեցին նորանկախ պետության անբաժան մաս։ Իմ կարծիքով, սա հայրիկիս՝ մեր ժողովրդին մատուցած մեծագույն ծառայությունն է։ Մեր ընտանիքի հպարտության անսպառ աղբյուր։

1991թ. իրավիճակը շատ ծանր էր Արցախում։ Ամեն ինչ չէր, որ կարգավորված էր կամ ճիշտ կազմակերպված։ Այդ է պատճառը, որ Շահումյանի մեր հայրենակիցները վերջին պահին են տեղեկացել Անկախության հռչակագիր ընդունելու արցախցիների ցանկության մասին և փութացել Ստեփանակերտ՝ իրենց հայրենի շրջանն Արցախի անկախ հանրապետությանը միացնելու համար։

Դրանից հետո, իհարկե, շատ ջրեր են հոսել։ Շահումյանն էլ օկուպացված է թշնամու կողմից։ Բայց մեր դիվանագիտությունն այսօր ունի իրավական, քաղաքական և բարոյական բոլոր հիմնավորումները՝ Շահումյանի խնդիրը բանակցությունների սեղանին դնելու և կրկին քաղաքական գործոն դարձնելու համար։ Եվ նա պարտավոր է անել այդ գործը։ Հավատացնում եմ՝ ժամանակին շատ մեծ ջանքեր են գործադրվել Շահումյանը Արցախին միացնելու և հայրենիքի այդ հրաշք անկյունը հայկական պահելու համար։ Դա մինչ օրս շարունակվող պայքար է, որը պարզապես պարտավոր են շահել։ Այլ տարբերակ չկա։

Սիրելի ընկերներ, մեզ համար կարևոր այս օրը Youtube-ի իմ էջում փորձել եմ հակիրճ ներկայացնել այն իրավիճակը, որը կար Արցախում Անկախության հռչակագիրն ընդունելու պահին։ Հրապարակել եմ նաև որոշ փաստաթղթեր, որոնցից երկուսը՝ Արցախի Անկախության հռչակագրի draft-ը ու Շահումյանի շրջանային խորհրդի ժողպատգամավորների՝ ԼՂԻՄ պատգամավորների հետ համատեղ նիստին մասնակցելու մասին որոշումը տեղադրում եմ նաև այստեղ։ Հուսով եմ՝ տեսանյութը ձեզ կհետաքրքրի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Image may contain: text

Image may contain: text that says "25.макян кян гера сим 26.марянян грачья 27. 27.мегрян шаген 28.межлумян карапет 29. мурадян гегам 30.оганесян иран 31.осипов сла рафик 33.хачатурян федя 34.цатурян аржан 35.цатурян борик николае вич грант грантович зинаворевич минасевич арменакович григорьевич вазгенович николаевич мартиросович саркисович ашотович округ 639 округ I3 округ 638 округ 4 екруг 版4I округ $37 округ I8 округ 635 округ BI5 округ 650 округ MII 2.поручить депутатам едобрить повестку дня совместной сессии провозглашении нагорно-карабахской армянской республики HKAP) 'пред седатель исто секретарь испо สวว fatarumsuh ш.мегрян в.акопян"

No photo description available.

Հետևեք մեզ նաև Telegram-ում