ՊՍԺ-ի ևս 3 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նրանց թվում է Կեյլոր Նավասը
04/09/2020 12:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Պարի Սեն Ժերմենի» ևս 3 ֆուտբոլիստի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Այս մասին գրում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստներն են դարպասապահ Կեյլոր Նավասը, պաշտպան Մարկինիոսը և հարձակվող Մաուրո Իկարդին։
Ավելի վաղ ՊՍԺ-ի կազմում Covid-19-ով վարակվել էին Նեյմարը, Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։
Հաղորդվում է, որ թիմի այս 6 ֆուտբոլիստները ինքնամեկուսացման մեջ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում