Պարետի ինստիտուտը վերանում է. Ռաֆիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Պարետի ինստիտուտը վերանում է. Ռաֆիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍահմանադրության խախտում այստեղ առկա չէ: Այս մասին իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից այն հիմնավորումներին, որ արտակարգ դրությունը չերկարաձգող նախագիծը մարդու իրավունքների հետ կապված հակասահմանադրական դրույթներ ունի։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

«Նոր տուգանքների ավելացում, որպես կանոն, չի նախատեսվում, նոր տուգանքների մասին չէ խոսքը․ քանի որ արտակարգ դրության ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքներ, որպեսզի այդ պայքարը հնարավոր լինի կազմակերպել»,- ասաց նա և հավելեց, որ պարետի ինստիտուտը վերանում է։

Ռաֆիկ Գրիգորյանը կոչ արեց չմոլորեցնել հասարակությանը՝ ասելով, որ բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում տարբեր պետական մարմիններին, և պարզաբանեց, որ միայն վարակված լինելու մասին ինֆորմացիան է նախատեսված տրամադրել ոստիկանությանը կամ տեսչական մարմնին:

Նա տեղեկացրեց, որ հանրային միջոցառումների, ռեստորանների սահմանափակումը օրենքով նախատեսված է, սակայն այն կիրառելու հարցը Կառավարության իրավասության տակ է: «Նախնական քաղաքականությունն այնպիսին է, որ սահամանփակումները շարունակվելու են պահպանվել, բայց թե ինչ ռեժիմով, ինչպիսի կիրառմամբ, կֆիքսվի Կառավարության որոշմամբ»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ Կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը: «Այսինքն այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է սահմաններին, ապա նա ասաց, որ այժմ արգելք նախատեսված չէ, կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով:

«Իսկ կոնկրետ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելու առումով, ապա դա պայմանավորված է միայն համաճարակային իրադրությամբ: Բարեբախտաբար համաճարակային իրադրությունը բարելավվում է, և բանակցություններ են տարվում այդ երկրների հետ, որ թույլատրեն մեր քաղաքացիների մուտքը»,- ամփոփեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում